Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է 3 հազար կրակոց

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է 3 հազար կրակոց
31.03.2018 | 20:05

Մարտի 25-31-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 3000 կրակոց: Արցախի ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ